Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում արած այն հայտարարությունը, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները գրեթե լուծել են կազմակերպության ապագա գլխավոր քարտուղարի հարցը, և դա կարող է լինել, ըստ Բատկայի, Բելառուսի ներկայացուցիչը, հերքել է Բելառուսի բռնապետին։

«Այո, ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն այդ հարցը բարձրաձայնել է։ Այդ ժամանակ բանակցությունների սեղանի շուրջ ոչ բոլոր առաջնորդներն են եղել։ Աշխատանքներն այդ հարցի շուրջ ընթանում են»,- մեջբերում է Պեսկովի խոսքերը «ՌԻԱ Նովոստին»։

Ստացվում է, որ, ըստ Պեսկովի, Բատկան իր ցանկությունները որպես իրականություն է ներկայացրել և չի վարանում ստել լրագրողներին։

Համոզված եմ, որ Պեսկովի մատնանշած բացակա առաջնորդներից մեկը հենց ՀՀ վարչապետ Փաշինյանն է, որի թիկունքում, ինչպես կարելի է կռահել, Բատկան այդ հարցը քննարկել է ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների հետ։
Ինչպես երևում է, Բելառուսի ֆաշիստ առաջնորդը շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը, որի հեղինակը ոչ միայն նա է, այլև Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը, ով չի թաքցնում, որ նավթախավիարային դիվանագիտության միջոցով տարրական գնել է Բատկային, ով մեծ հաճույքով կատարում է Բաքվից իջած պատվերները։ Օրինակ՝ 2016 թ․-ի ապրիլյան կարճատև պատերազմի օրերին հակահայկական զառանցանքներով է հանդես գալիս Բելառուսի ԱԳՆ-ն կամ Ալիևի պատվերով ձերբակալում և Բաքվին է հանձնում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ Մինսկի բարձրացված աղմուկը ևս այդ «պատվերների» շարքից է։ Երևում է՝ այս անգամ Իլհամ բաբան մեծ գումարներ է խոստացել իր գործընկերոջը, եթե վերջինս արդեն ապատեղեկատվության և կեղծիքներին է անցել։