ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քիչ առաջ եկավ դատարանի շենք՝ մասնակցելու իր եւ մյուս ամբաստանյալների վերաբերյալ դատական նիստին:

Փորձեցինք հարց ուղղել Խաչատուրովին իր մեղադրանքի վերաբերյալ, սակայն նա համառորեն լռում էր:

Նշենք, որ դատարանն այսօր հրապարակելու է Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը: