Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ցուցարարների և ոստիկանների հետ տեղի ունեցած բախումների հետևանքնով վնասվել է Նաիրա Զոհրաբյանի ոտքը: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Նա տեղեկացրեց, որ Նաիրա Զոհրաբյանին օգնել են հեռանալ տարածքից:

Նշենք, որ այս պահին ապամոնտաժման աշխատանքները դադարեցվել են, քանի որ ցուցարարները բարձրացել էին տեխնիկայի վրա: