Փարիզի, ինչպես նաև ամբողջ աշխարհի քրիստոնեական խորհրդանիշներից և ճարտարապետական գլուխգործոցներից մեկում՝ Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:

«Փարիզի Աստվածամոր տաճարը, որտեղ պահվող գանձերն ու արվեստի ստեղծագործությունները չափազանց արժեքավոր են, միշտ կանգուն է եղել՝ վեհորեն խորհրդանշելով ֆրանսիացի ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը: Իմ կարեկցանքն եմ հայտնում բարեկամ ֆրանսիացիներին՝ կիսելով նրանց զգացմունքները»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձում