2018-ի դեկտեմբերի դրությամբ Ռուսաստանը նավթի արդյունահանման հարցում շրջանցել է Սաուդյան Արաբիային՝ զբաղեցնելով նավթարդյունահանող երկրների վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականը։ ՌԴ-ն օրական 10․7 մլն բարել նավթ է արդյունահանել։ Այս մասին են վկայում նավթային վիճակագրության համատեղ նախաձեռնության տվյալները։

Սաուդյան Արաբիան երրորդ տեղն է զբաղեցրել՝ օրական  10․6 մլն բարել ցուցանիշով։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է, որն օրական 11․66 մլն բարել նավթ է արդյունահանել։