Նիդերլանդները որոշում է կայացրել խորհրդատվությունների համար հետ կանչել Իրանի իր դեսպանին այն բանից հետո, երբ իրանական իշխանությունները երկրից արտաքսել են նիդերլանդական դիվանագիտական ներկայացուցչության երկու աշխատակցի։ Այս մասին տեղեկացրել է Նիդերլանդների ԱԳՆ ղեկավար Սթեֆ Բլոկը։

Նրա խոսքով՝ «հոլանդացի երկու դիվանագետ կիրակի օրը՝ մարտի 3-ին արտաքսվել է Իրանից Նիդերլանդներ»։ «Այս առնչությամբ կառավարությունը որոշել է հետ կանչել Թեհրանում իր դեսպանին խորհրդատվությունների համար»,- ասել է Բլոկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։