Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ Նա Միացյալ Նահանգներին մեղադրել է Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձ կատարելու համար, հաղորդում է Reuters-ը:

Հայտարարությունը Մադուրոն արել է նախագահական նստավայրի պատշգամբիցդիմելով իր կողմնակիցներին: Նա ամերիկացի դիվանագետներին 72 ժամ է տվել երկիրը լքելու համար:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն էլ «Թվիթեր»-ի իր էջում հայտարարել է, որ Վենեսուելան չի խզում դիվանագիտական հարաբերությունները աշխարհի որևէ երկրի հետ:

Ուղերձում նա դիմել է Վենեսուելայում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին ` նշելով, որ իրենք ինքնիշխան ազգ են և շարունակելու են դիվանագիտական հարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր երկրների հետ: