ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրառում կատարելով:

Նկատենք, որ այս տեսանյութում երևում է «Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը, ով, հայտնի փաստ է, որ նախկինում եղել է ՔՊ-ական: Այս ձերբակալությունների ֆոնին բավականին հետաքրքիր է դառնում Փաշինյանի մեսիջը՝ ուղղված Դանիելյանին և իր ընկերներին:

«Այս տեսանյութը նկարահանել եմ 2016 թվականի մայիսին, այն օրը, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը ավարտելով իր ծառայությունը Արցախի Մարտակերտի շրջանում՝ կանգնել էր հրաժեշտի տողանի, կատարելու իր մարտական երգերից մեկը՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին:

Առաջին անգամ տեսանյութը հրապարակել եմ 2017 թվականի հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը»: