Նյու Յորքյան աճուրդում ցուցադրել են Հյուսիսային Ամերիկայում երբեւիցե հայտնաբերված ամենամեծ ադամանդը, հաղորդում է MIGnews-ը՝ վկայակոչելով CBC.ca պորտալին:

552 կարատանոց զարմանալի դեղին թանկարժեք քարը գտել են Կանադայում՝ Դյավիկի քարհանքում, անցած աշնանը: Հազվագյուտ միներալը գտնվել է Հյուսիսիային Բեւեռային շրջանից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ադամանդի հանքավայրում: Իր չափերով եւ ձեւով քարը հիշեցնում է հավի ձու:

Փորձագետների ասելով, պատմության մեջ ամենաթանկարժեք քարերի ցանկում այն ​​զբաղեցնում է 25-րդ տեղը:

«Ինձ համար այն անգին է: Ես հատկապես գնահատում եմ մաքուր, չանջատված քարերը: Ես նույնիսկ չեմ ուզում այն կոտրատել եւ տաշել», – ասում է Dominion Diamond Mines-ի փոխնախագահ Ջեյմս Փաունդսը: