Նյու Յորքի բնակիչներն այսուհետ կարող են սեփական ճաշակին համապատասխան սանրվածք անել ու չանհանգստանալ դրա համար:

Ինչպես գրում է Regnum-ը, քաղաքային իշխանություններն օրենքով արգելել են խտրականություն դրսևորել քաղաքացու նկատմամբ՝ դատելով նրա սանրվածքից:

Հայտնի է, որ Նյու Յորք քաղաքի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի որոշմամբ այսուհետև որևէ գործատու իրավունք չի ունենա պահանջելու աշխատակիցներից կտրել մազերը կամ որևէ այլ սանրվածք անել, իսկ դպրոցներում աշակերտներից չեն կարողանա պահանջել հրաժարվել աֆրիկյան ոճի հյուսքերից: Հասարակական վայրերում էլ արգելվում է մարդկանց արտաքին տեսքի հետ կապված վիրավորական արտահայտություններ անել:  Նախատեսվում են տուգանքներ մինչև 250 000 դոլարի չափով:

Նշվում է, որ որոշումն առաջին հերթին կայացվել է ի պաշտպանություն աֆրոամերիկացիների, որոնք հաճախ խտրականության են ենթարկվում իրենց մշակույթին բնորոշ արտասովոր սանրվածքների համար: Թեման հնչեղություն էր ստացել բժշկական ու բարեգործական հաստատությունների աշխատակիցների հանրային բողոքից հետո, երբ վերջիններս տեղեկացրել էին, որ տնօրինությունը որոշակի պահանջներ է ներկայացնում իրենց արտաքին տեսքի հետ կապված: