«Ովքեր ցանկանում են՝ կտամ մեզ հետևող Նոյեմբերյանի բժիշկների հեռախոսահամարները, որոնք ասում են՝ մեզ թեստեր չեն անում, բոլորս վարակված ենք, տաքությունով գնում ենք առաջնային օգնություն ցույց տալու»,- ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․ «Covid-19 հիմնադրամի գումարներն ինչի՞ վրա են ծախսվել․․․ Կա փակ նիստ անելու անհրաժեշտություն՝ հրավիրելով ոստիկանապետին, պարետին, նախարարին»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ հանդես են գալու այդպիսի նախաձեռնությամբ։