ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Դավիթ Մովսիսյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր Մովսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ Մովսիսյանին ձերբակալելու որոշումը եղել է ոչ իրավաչափ։

Հիշեցնենք՝ խաղաղ պայմաններում մահվան ելքով վերջին դեպքը գրանցվեց հունվարի 30-ին։ ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացավ ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։ Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել ` ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի ներկայացրած վարկածի՝ զինծառայողն իր ինքնաձիգից կրակել է իր կրծքավանդակին։ Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք պնդում են, որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն ու փետրվարի 2-ին սպանված զինվորի դագաղը ձեռքներին շարժվում էին դեպի Երեւան՝ ի նշան բողոքի:

Մահացած զինծառայողի հարազատները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո դադարեցրել են բողոքի գործողությունը:

Նշենք, որ Auroranews-ը անդրադարձել էր կատարվածին, ուշագրավ մանրամասներ ներկայացնելով, թե ինչ է կատարվում այդ զորամասում։