Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ թագավորական ընտանիքն ունի վարքագծի հատուկ նորմեր: Դա վերաբերում է նաև թագավորական ընտանիքի անդամներին սպասարկող աշխատակիցներին:

Օրինակ, պալատական աշխատակցուհիները պետք է ուսում ստացած լինեն Մեծ Բրիտանիայի լավագույն ուսումնական հաստատություններում, որտեղ նրանց սովորեցրած կլինեն թագավորական նիստուկացին:

Ինչպես գրում է woman.ru-ն, որոշակի սահմանափակումներ են դրված նաև Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի ու նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի երեխաների դայակի համար: Պարզվում է, որ կա այնպիսի բառ, որը դայակներին պարզապես արգելված է արտասանել երեխաների մոտ:

Արքայազն Ջորջի ու արքայադուստր Շառլոտայի դայակ Մարիա Բորալոյին, օրինակ, արգելված է օգտագործել «փոքրիկ» բառը, որը բրիտանացիների կարծիքով վիրավորում է երեխայի ինքնությունը:

Դայակը կարող է նրանց դիմել միայն անունով կամ էլ ասել «երեխաներ»: