Դատավորների ընդհանուր ժողովը ստացել է Վահե Գրիգորյանի նամակը։ Այս մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում լրագորղների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը։

Պապոյանը նշեց, որ դեռևս կարծիք չի ձևավորել՝ կլսի մյուսների կարծիքները, նոր սեփական կարծիք կկազմի։Դիտարկմանը, որ երեկ Սահմանադրական դատարանը մասամբ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը, այնինչ Վերաքննիչ դատարանը այն բեկանել էր, դատավորն ասաց. «Ինքը շատ բարդ իրավաբանական խնդիր է, որի մասին խոսել ես այս պահին պատրաստ չեմ, անկեղծ ասած»:

Հարցին՝ ինչո՞ւ իր թեկնածությունը չի առաջադրել ԲԴԽ անդամի պաշտոնում՝ Պապոյանը պատասխանեց. «Նախ դեռևս իմ 10 տարին չի լրացել, որը օրենքի պահանջ է, և երկրորդը՝ վերաքննիչ դատարանների հաստիքը ազատված չէ»։

Լրագրողների այն հարցին թե ո՞վ է իր թեկնածում՝ Պապոյանը հարցով պատասխանեց. «Ուզո՞ւմ եք ասեմ իմ գաղտնիքը, մերժում եմ ձեզ»։