WhoScored վիճակագրական կայքը կազմել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:Ուշագրավ է, որ լավագույնների թվում ԲԿՄԱ-ի միանգամից 4 ֆուտբոլիստ կա: Հիշեցնենք, որ վերջին տուրում ԲԿՄԱ-ն արտագնա խաղում 3:0 հաշվով առավելության է հասել մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալի» նկատմամբ:

WhoScored-ի վարկածով խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը

Դարպասապահ՝ Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ):

Պաշտպաններ՝ Ալեքսանդր-Առլոնդ («Լիվերպուլ»), Հյորդուր Մագնուսոն (ԲԿՄԱ), Նիկլաս Զյուլե («Բավարիա»), Ալեխանդրո Գրիմալդո («Բենֆիկա»):

Կիսապաշտպաններ՝ Հակիմ Զիեշ («Այաքս»), Արնոր Սիգուրդսոն (ԲԿՄԱ), Ջեյմս Միլներ («Լիվերպուլ»), Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի»):

Հարձակվողներ՝ Նիկոլա Վլաշիչ (ԲԿՄԱ), Կիլիան Մբապե («Պարի Սեն Ժերմեն»):

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ են դուրս եկել «Աթլետիկոն», «Բորուսիան», «Բարսելոնան», «Տոտենհեմը», «Պարի Սեն Ժերմենը», «Լիվերպուլը», «Պորտուն», «Շալկե 04»-ը, «Բավարիան», «Այաքսը», «Մանչեսթեր Սիթին», «Լիոնը», «Ռեալը», «Ռոման», «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: