Չինաստանի Շանքսի նահանգում եռահարկ կամուրջ է կառուցվել՝ Թայյուան քաղաքի՝ 1300 մետր բարձրությամբ գտնվող լեռների երկայնքով:
Ինչպես տեղեկացնում է CGTN News-ը, նորաբաց կամուրջը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրի բնակիչների շրջանում, որոնք հատուկ ժամանում են լեռներ՝ տեսնելու և լուսանկարելու տպավորիչ կամուրջը:
Շրջանաձև կամուրջը, ընդհանուր առմամբ, 30 կմ երկարություն ունի և ձգվում է 300 մետր բարձրությամբ՝ լեռնալանջերին զուգահեռ: Ինչպես աղբյուրը նկատում է, կամրջի տեսքը վերևից նմանվում է լեռներում թափառող վիշապի: