Չինական պետական Xinhua լրատվական գործակալությունը ներկայացրել է իր առաջին վիրտուալ կին հաղորդավարին, որի հեռուստատեսային դեբյուտը կկայանա մարտին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այն մոդելավորվել է գործակալության լրագրողներից մեկի՝ Թսի Մենի կերպարի օրինակով:

Վիրտուալ հաղորդավարուհին, ի տարբերություն Թսիի, չի կարողանում տեքստերը պրոֆեսիոնալ հաղորդավարի սահունությամբ ընթերցել:

«Բարև բոլորին: Ես աշխարհում առաջին վիրտուալ կին հաղորդավարն եմ՝ ստեղծված Xinhua լրատվական գործակալության և Sougu ընկերության կողմից: Անունս Սին Սյաոմեն է»,-ասում է վիրտուալ կինը համացանցում տարածված տեսանյութում:

Սին համալրել է Xinhua-ի կողմից ավելի վաղ ներկայացված վիրտուալ տղամարդ հաղորդավարների շարքը:

Նշվում է, որ թվային հաղորդավարները մի շարք առավելություններ․ նրանք կարող են 24 ժամ աշխատել՝ նվազեցնելով արտադրական ծախսերն ու բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը:

Xinhua-ի փոխանցմամբ՝ նոր «աշխատողները» 2018թ. նոյեմբերից ի վեր 10 000 րոպե եթերում են եղել: