Փիննա-Բրելսթաֆի օպտիկական պատրանքը լայնորեն հայտնի է. եթե հայացքը կենտրոնացնեք նկարի կենտրոնին եւ առաջ-հետ շարժվեք, ապա կթվա, որ շրջանները պտտվում են տարբեր ուղղություններով: Բայց պտույտը կարճատեւ է՝ մի քանի վայրկյան հետո մենք կրկին տեսնում ենք անշարժ նկարը: NDTV-ն հայտնում է, որ Չինաստանի գիտությունների ակադեմիայից գիտնականները պարզել են, որ պատճառը նեյրոնների ակտիվության տարբերությունն է:

Ընդհանուր շարժումը գրանցող նեյրոններն ավելի արագ են աշխատում, ուստի մեզ նախ թվում է, թե նկարը շարժվում է: Դետալների ֆիքսման համար պատասխանատու նեյրոնները 15 միլիվայրկյան ավելի ուշ են միանում, այս պատճառով ժամանակի ընթացքում մենք հասկանում ենք, որ նկարն անշարժ է: