Հանրաճանաչ ռուս երգիչ Ալեքսեյ Չումակովը Instagram-ի իր էջում պատասխանել է այն պնդումներին, որ նա այսպես ասած «գողացել է»  «Սիրո երգ»-ը հայ երգչից: 

Չումակովն ասել է. «Դա իսպանացի երգիչ և կոմպոզիտոր, Ալեխանդրո Սանսի երգն է: Եվ ես դա չեմ գողացել: Մենք պայմանագիր ենք կնքել, և ես լիակատար թույլտվություն ունեմ կատարելու այս երգը»:

Հայ երաժշտասերներին Չումակովի  «Սիրո երգ»-ը հիշեցնում է հայ երգիչ Հայկոյի «Ետ նայիր ու տես»  երգը: