Պակիստանի նավատորմն այսօր հայտնել է, որ Հնդկաստանի մարտական սուզանավին արգելել է մուտք գործել Պակիստանի տարածքային ջրեր:

Պակիստանցիները հաղորդել են, որ գրոհի չեն ենթարկել մոտեցող հնդկական սուզանավը, սակայն ձեռնարկել են անհհրաժեշտ միջոցներ այն տարածքային ջրերից հեռու պահելու համար:

«Հնդկաստանը պետք է հաշվի առնի մեր այս խաղաղասիրական գործելակերպը և իր հերթին աշխատի հանուն խաղաղության»,- ասվում է Պակիստանի նավատորմի հայտարարույունում:

Երկու երկրների հարաբերությունները խիստ սրվել են անցած շաբաթների ընթացքում այն բանից հետո, երբ մահմեդական զինյալները Ջամու և Քաշմիր նահանգում փետրվարի 14-ին ռումբ են պայթեցրել և սպանել են մոտ 45 հնդիկ զինվորների:

Ի պատասխան դրան Հնդկաստանը փետրվարի 26-ին ռմբահարել է զինյալների հենակետը Քաշմիրի պակիստանյան հատվածում:

Հաջորդ օրը Պակիստանն է ռմբահարել Քաշմիրի հնդկական հատվածը, օդային մարտում խոցվել է առնվազն մեկ հնդկական ինքնաթիր: