Այսօր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կժամանի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ դառնալով Արաբական թերակզղի այցելած առաջին պապը:

BBC-ի հաղորդմամբ՝ Հռոմի պապին հրավիրել է Աբու Դաբիի արքայազն Մոհամեդ բին Զայեդ ալ Նահյանը ՝ մասնակցելու միջդավանական համաժողովի:

Այցի շրջանակներում փետրվարի 5-ին պատարագ կմատուցվի, որին նախատեսված է շուրջ 120 հազար մարդու մասնակցություն:

Ավելի վաղ Ֆրանցիսկոս պապն տեսաուղերձով հայտնել էր, որ ուրախ է կրոնների հարաբերությունների պատմության մեջ նոր էջ բացելու հնարավորության համար, ինչպես նաև իր հարգանքն է հայտնել ԱՄԷ-ին՝ որպես երկրի, որը փորձում է եղբայրության, համակեցության, բազմազան քաղաքակրթությունների և մշակույթների գոյակցման օրինակ հանդիսանալ:

Նշենք, որ ԱՄԷ-ում բնակվում է կաթոլիկ եկեղեցու մոտ 1 մլն հետևորդ, որոնց մեծ մասը Ֆիլիպիններից կամ Հնդկաստանից են: