«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն քննադատել է «Ռեալին»բասկետբոլի թիմի կատալոնացիներին պարտվելուց հետո մրցավարների աշխատանքից դժգոհելու համար.

«Նման բաներ լինում են ինչպես բասկետբոլում, այնպես էլ` ֆուտբոլում: Դրանից հետո նրանք խաղում են «Աթլետիկոյի» ստադիոնում և որոշ ժամանակ լռում են այն պատճառով, ինչ այնտեղ տեղի է ունեցել:

Լավ է, որ նրանք թիմ չունեն այլ սպորտերում, օրինակ հանդբոլում կամ հոկեյում: Հակառակ դեպքում այնտեղ էլ էին դժգոհելու մրցավարներից»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Marca-ն:

«Բարսելոնան» ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 24 տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը` իր ակտիվում ունենալով 54 միավոր: «Ռեալը» (45) 3-րդ տեղում է, իսկ երկրորդ տեղում Մադրիդի «Աթլետիկոն» է (47):