Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և շնորհավորել նրան ծննդյան 57-ամյակի կապակցությամբ, հայտնում է minval.az-ը:

«Զրույցի ընթացքում նշվել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները 2018 թվականին շատ արդյունավետ են եղել, տեղի են ունեցել պետությունների ղեկավարների փոխայցելություններ, միջազգային միջոցառումների շրջանակում շփումները հարաբերությունները հասցրել են առավել բարձր մակարդակի»,- նշված է հաղորդագրությունում:

Երկրների ղեկավարները վստահություն են հայտնել, որ 2019 թվականին երկկողմ համագործակցության դրական դինամիկան կպահպանվի, և «Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը կզարգանա»: