Առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» կարող է վաճառքի հանել իր ֆուտբոլիստներից մի քանիսին:

AS-ի փոխանցմամբ, Չեմպիոնների լիգայի գործող մրցանակակիրները մի քանի ամսից հրաժեշտ կտան դարպասապահ Կեյլոր Նավասին, պաշտպաններ Խեսուս Վալյեխոյին և Մարսելոյին, կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչին, Իսկոյին ու Գարեթ Բեյլին, ինչպես նաև հարձակվող Մարիանո Դիասին:

Այլ տեղեկություններ պարբերականը չի հայտնում:

Այս պահին «Ռեալը» 4-րդն է Իսպանիայի մրցաշարային աղյուսակում և շարունակում է պայքարը Իսպանիայի գավաթում ու Չեմպիոնների լիգայում: