«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է զրկվել Պորտուգալիայի պետական մրցանակներից՝ հարկերից խուսափելու վերաբերյալ մեղադրանքների պատճառով, հայտնել է երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոզան:

Ռոնադուն 2016 թվականին Եվրոպայի առաջնությունում հաղթանակից հետո երկրին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է պետական մրցանակով:

Բացի դա, նա մեդալ ունի հարազատ Մադեյրային մատուցած ծառայությունների համար:

«Օրենքը շատ պարզ է. կանցլերը, որը զբաղվում է շքանշանների հանձնմամբ, պետք է որոշի՝  արդյոք պե՞տք է Ռոնալդուին զրկել պարգևներից տեղի ունեցածից հետո: Մենք պետք է որոշենք՝ արդյոք օրենքը նման դեպքում կիրառելի՞ է»,- դի Սոուզայի խոսքերն է փոխանցում AFP-ն:

Ռոնալդուն, հիշեցնենք, 18,8 մլն եվրո կվճարի և 23-ամսյա պայմանական ազատազրկման կդատապարտվի Իսպանիայում հարկերի վճարումից խուսափելու համար: