Այսօր առավոտից համացանցում և լրատվամիջոցներում տարածվում է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան լուրը: Aysor.am-ի հետ զրույցում Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը տեղեկացրել է, որ դա ապատեղեկատվություն է, Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել:

«Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել նրա որդու՝ Գոռի հետ: Ռուդոլֆ Ղևոնդյանը ներկայումս գտնվում է Բելգիայում: Այո, վիճակը ծանր է, բայց, Փառք Աստծո, չի մահացել: Տարածված լուրը ճիշտ չէ»,-մեզ հետ զրույցում նշեց Ա. Ներսիսյանը: