Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ ռուսական սպառազինությունները աշխարհում չունեն իրենց համարժեքները եւ անգերազանցելի են։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Նա ասել է, որ առաջնահերթ խնդիրը ռուսական զինված ուժերի զինանոցի լիարժեք համալրումն է։ «Մեր հեռանկարային սպառազինությունները աշխարհում իրենց համարժեքները չունեն։ Գոնե առայժմ չունեն եւ կարծում եմ, որ դեռ երկար ժամանակ չեն ունենա»,- նկատել է Ռուսաստանի նախագահը, հավելելով, որ Ռուսաստանը կշարունակի զարգացնել իր ռազմական պոտենցիալը, երկրի անվտանգությունը լիարժեքորեն ապահովելու համար։