«Լենտան»՝ վկայակոչելով երկրի Հաշվիչ պալատի նոր զեկուցումը հայտնում է, որ ԱՄՆ-ն չունի անհրաժեշտ պաշտպանություն Ռուսաստանի եւ Չինաստանի նոր սերնդի հիպերձայնային զենքից։

Գերատեսչությունից նշում են, որ Մոսկվան ու Պեկինը կենտրոնացել են նոր սպառազինության վրա, որովհետև դրա արագությունը, բարձրությունը եւ մանևրայնությունը կարող են վնասել հակահրթիռային պաշտպանության համակարգերի մեծամասնությունը: Դրանից բացի, հիպերձայնային տեխնոլոգիաները կարելի է օգտագործել հեռահար սովորական եւ միջուկային հրթիռների արդիականացման համար, հավելվում է զեկույցում: