Ռուսաստանն արգելել է Ուկրաինա նավթի և նավթամթերքի արտահանումը։ Որոշման մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ այդ քայլը բացատրելով նախկինում Կիևի սահմանած հակառուսական միջոցառումներով:

Հունիսի 1-ից արտահանումը կարող է տեղի ունենալ միայն հատուկ թույլատվությամբ։

Մեդվեդևը հայտնել է նաև Ռուսաստան ուկրաինական մի շարք ապրանքներ ներկրելու արգելքի ընլայնման մասին՝ հստակեցնելով, որ Մոսկվան պետք է «պաշտպանի իր շահերը» և պատասխան միջոցառումներ ձեռնարկի Ուկրաինայի իշխանությունների ոչ բարեկամական գործողություններին։

Ընդլայնվել է մեքենաշինական սարքավորումների, ինչպես նաև թեթևարդյունաբերական և մետաղամշակման հետ կապված ապրանքների ներկրման արգելքը։