Ռուսական մամուլի նոր թիրախ են դարձել  հաղորդավարուհի, բլոգեր, մոդել Վիկտորյա Լոպիրյովան և «Տաշիր» ընկերության փոխնախագահ Իգոր Բուլատովը, ով նաև Սամվել Կարապետյանի փեսան է՝ դստեր ամուսինը։

Լոպիրյովան և Բուլատովը պապարացիների թիրախում են հայտնվել Մայամիում իրենց հանգիստը վայելելիս։ Լրատվամիջոցները նշում են, որ արդեն պարզ է, թե ով է Լոպիրյովայի երեխայի հայրը, ում անունը հաղորդավարուհին երկար ժամանակ չէր թաքցնում էր։

 

«Tatler»-ը կապվել է Բուլատովի մամուլի քարտուղար Եվգենիա Վյաչեսլավովայի հետ՝ մեկնաբանություն ստանալու․

«Պարոն Բուլատովը չի մեկնաբանում անձնական կյանքը։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ։ Միայն կարող եմ ասել, որ նա և նախկին կինն ամուսնալուծված են և առանձին են ապրում»,-ասել է Վյաչեսլավովան։

Բուլատովի հետ խմբագրությունը կարողացել էր կապվել մի քանի օր անց։

«Ես հարգանքով եմ վերաբերվում իմ անցյալին և երջանիկ եմ ներկայով»,-ասել է նա՝ խորհուրդ տալով հանգիստ թողնել այդ թեման և նշել Հին նոր տարին։

 

Տատա Կարապետյանը մեկնաբանություն չի տվել, իսկ ահա Լոպիրյովան ակտիվորեն պատասխանում է հետաքրքրասերների մեկնաբանություններին սոց․ ցանցերում՝ ասելով, որ երջանիկ է զգում իր սիրելի տղամարդու կողքին, իսկ շրջանառվող լուրերը, թե նա ամուսնացած տղամարդուն «կտրել» է ընտանիքից, իրականությանը չեն համապատասխանում։