Փետրվարի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի շենքում փլուզում է տեղի ունեցել :

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, միջադեպից հետո շենքից 86 ուսանող և դասախոս է տարհանվել: ԱԻՆ գլխավոր վարչության տվյալներով՝ փլուզվել են շենքի 5-ից առաջին հարկերի առաստաղներն ու դրանց հենասյուները:

Տարհանվել են առաջին և երկրորդ կուրսի ուսանողներն ու դասախոսները: Նրանցից 26-ին, հրշեջ սանդուղքի օգնությամբ, դուրս են բերել 5-րդ հարկից: Միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան: