Վերջին 10 ամիսների ընթացքում ձերբակալված Վերին Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն «Նադեժդա Սավչենկոյի Սոցիալ-քաղաքական պլատֆորմ» կուսակցության համագումարում առաջադրվել է Ուկրաինայի նախագահի թեկնածու, գրում է ՌԻԱ նովոստին:

Ուկրաինայի «Վեստիի» տվյալներով, երկրի տարբեր մարզերից շուրջ 100 պատվիրակներ միաձայն քվեարկել են նրա թեկնածության օգտին:

Ավելի վաղ Սավչենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը արգելափակում է իր՝ որպես թեկնածու գրանցման գործընթացը:

Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին: Ընտրարշավը սկսվել է դեկտեմբերի 31-ին: