Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  գերմանական Բունդեսլիգայի երկրորդ դիվիզիոնի 25-րդ տուրոմ «Յան Ռեգենսբուրգ»-ը մրցեց «Դուրսբուրգ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Հայաստանի ազգային ընտրանու հարձակվող Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգ»-ի մեկնարկային կազմում էր և խաղ 39-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Այժմ «Յան Ռեգենսբուրգը» 37 միավորով 8-րդ տեղում է: