Բրազիլացի սենատոր Անա Պաուլա դա Սիլվայի սեքսուալ բաց հագուստն իրարանցում է առաջացրել բրազիլացիների շրջանում։ Այդ զգեստով նա ներկայացել է որպես սենատոր երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Սենատոր դա Սիվան արդեն քանի օր է դարձել է բրազիլական սոցկայքերի եւ ԶԼՄ-ների քննարկան թոփ թեման։ Քննարկումները բավական բուռն են նաեւ Reddit-ում, ընդ որում, եւ քննադատողները եւ պաշտպանները չեն խնայում իրար։

«Նա այդպես է հագնվել, որովհետեւ նրան ոչ ոք չի կարող մերժել։ Մյուսները ապշած նրա ոտքերի տակ են ուղղակի հայտնվել»,- գրել է օգտատերերից մեկը։ Շատերը կատակում են, որ բոլորի ուշադրությունը սենատորի բարեմասնություններին է ուղղված եղել, եւ ոչ ոք չի էլ նայել նրա երեսին։