Սերբիայում ձերբակալվել է 21-ամյա վահաբական, որը կասկածվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելու համար:

Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, հարձակումը պիտի տեղի ունենարլ Պուտինի՝ հունվարի 17-ին Բելգրադ կատարելիք այցի ընթացքում:

Ոստիկանությունն Արմին Ալիբաշիչին կանգնեցրել և ձերբակալել է Նովի Պազար քաղաքից ոչ հեռու գտնվող Պոտոկ բնակավայրում: Իրավապահների ուշադրությունը գրավել է նրա ուսապարկը, որում օպտիկական նշանակետով հրացան է հայտնաբերվել:

Երիտասարդի տանը կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց՝ ռումբի պատրաստման համար սարքավորումներ, քիմիական նյութեր, տարբեր տեսակի և տրամաչափի զենքեր: Հայտնաբերվել են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշ, քարոզչական նյութեր և գրականություն:

Քննության արդյունքում պարզվել է, որ Պուտինն ահաբեկիչների թիրախում հայտնվել է Ռուսաստանի՝ ԻՊ-ին հայտարարած պատերազմի պատճառով:

Մասնագետների կարծիքում են, որ ահաբեկիչը միայնակ չի գործել:

Նշվում է, որ վահաբականները զինված և լավ պատրաստված  են՝ ամբոխի և ռազմավարական ենթակառուցվածքների վրա հարձակումներ կատարելու համար: