Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարելիք երկօրյա այցի շրջանակում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Հայտնի է, որ Ալիևի հետ հանդիպումը նախատեսված է հենց այսօր:շ

«Բացի այդ, հանդիպում է նախատեսված Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ փոխգործակցության առանցքային կետերը, տարածաշրջանային ու միջազգային քաղաքական օրակարգերը»,- հայտնել է Զախարովան:
Նշենք, որ Լավրովը Բաքու է մեկնում Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցության շրջանակում: