ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան հարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում տեղակայված «Իսլամական պետության» հրամանատարական շտաբին: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Գործակալության փոխանցմամբ՝ զինյալները գտնվել են Ալ-Սաֆաֆիա գյուղի մզկիթում:

««Իսլամական պետություն» խմբավորումը շարունակում է խախտել զինված հակամարտության մասին օրենքը և օգտագործում է օրենքով պաշտպանված շենքերն ու շինությունները, օրինակ՝ հիվանդանոցներն ու մզկիթները, ինչի հետևանքով այդ օբյեկտները կորցնում են իրենց կարգավիճակը», – ասված է միջազգային կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, Սիրիայի զինված ուժերը Մանբիջում ոչնչացրել էին ահաբեկչի, որը պատրաստվում էր գործի դնել իր մոտ եղած պայթուցիկ սարքը: