Սիրիայի արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հետ բախման արդյունքում զոհվել է Մեծ Բրիտանիայի 5 զինծառայող։ Այս մասին, korrespondent.net-ի փոխանցմամբ, հաղորդում է Al-Watan թերթը:

Թերթը գրում է, որ մի քանի բրիտանացի զինվորականներ էլ մարմնական վնասվածքներ են ստացել, նրանց տեղափոխել են Հասեքեի հոսպիտալ:

ԻՊ ահաբեկիչները, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից՝ ավազամրրիկից, հարձակվել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդամետ խմբավորման զինյալների վրա, որոնց օգնում էին բրիտանացի զինվորականները:

Հայտնի է, որ բախումը տեղի է ունեցել Էշ-շաֆա գյուղի մոտակայքում, որը նախօրեին ազատագրել էին քուրդ զինյալները: