Ոստիկանները Սահմանադրական դատարանի մոտից բերման ենթարկեցին Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին։ Աղեկյանը դիմակ չէր կրում: Լրագողների հետ զրույցում հայտնեց, որ չի պատրաստվում դիմակ կրել և անձնագիր պահել։ Ոստիկանության աշխատակիցն ասաց՝ քանի որ անձնագիր չկա, հնարավոր չէ արձանագրություն կազմել, ուստի նրան բերման ենթարկեցին ոստիկանության բաժին։