Ամերիկացի ֆինանսիստ-միլիարդատեր Ջորջ Սորոսն իր «Եվրոպա՛, խնդրում եմ, արթնացի՛ր» հոդվածում հայտարարել Է, որ Եվրամիությունը կարող Է փլուզվել, ինչպես դա տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի հետ:

«Եվրոպան ընթանում Է դեպի մոռացություն, եւ Եվրոպայի ժողովուրդը պետք Է արթնանա, քանի դեռ շատ ուշ չԷ: Եթե նրանք դա չանեն, ԵՄ-ն կգնա այն ուղիով, որով 1991 թվականին գնաց ԽՍՀՄ-ը»,- հայտարարել Է Սորոսը Project Syndicate-ի կայքում հրապարակված հոդվածում: «Ո՛չ մեր առաջնորդները, ո՛չ Էլ սովորական քաղաքացիները չեն հասկանում, որ այժմ վրա Է հասնում վճռորոշ պահը»,- հավելել Է նա։ Սորոսի խոսքով՝ «բեկումնային պահ» կլինի Եվրախորհրդարանի 2019 թվականի մայիսի ընտրությունները :

Նա նշում Է, որ ընտրություններում «հակաեվրոպական ուժերը մրցակցային առավելություն կունենան» տարբեր պատճառներով, ներառյալ հնացած կուսակցական համակարգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: