Այժմ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև սառը պատերազմ է ընթանում, սակայն կա վտանգ, որ այն կարող է վերածվել տաքի: Այս մասին հայտարարել է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը՝ խոսելով Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ:

Սորոսի խոսքերով, Չինաստանի նկատմամբ արդյունավետ քաղաքականությունը չպետք է վերածվի լոզունգի. «Ցավոք, նախագահ Թրամփը գնում է այլ ճանապարհով. նա զիջումներ է անում Չինաստանին, հայտարարում է հաղթանակի մասին՝ միևնույն ժամանակ վերսկսելով հարձակումներն ԱՄՆ-ի դաշնակիցների վրա»:

Խոսելով Չինաստանի մասին՝ միլիարդատերն ասել է․

«Արհեստական բանականության մշակած վերահսկողության լծակներն անմիջական առավելություն են տալիս տոտալիտար ռեժիմներին բաց հասարակությունների նկատմամբ», – ասել է միլիարդատերը՝ շեշտելով, որ թեև Չինաստանն ավտորիտար ռեժիմի միակ օրինակը չէ աշխարհում, սակայն այն «անկասկած ամենահարուստն է, ուժեղը և ամենազարգացածը մեքենայական ուսուցման և արհեստական բանականության զարգացման հարցում:

Սորոսի խոսքով՝ Պեկինը մշակում է տվյալների կենտրոնացված բազա, որը թույլ կտա օգտագործել ալգորիթմներ՝ պարզելու համար՝ արդյոք մարդը որևէ վտանգ է ներկայացնում միակուսակցական համակարգի համար:

Ու թեև Չինաստանում «սոցիալական վարկանշային համակարգը» դեռ նոր է զարգանում, միլիարդատիրոջ կարծիքով, այն «ենթարկեցնելու է մարդու ճակատագիրը միակուսակցական պետության շահերին՝ պատմության մեջ աննախադեպ մեթոդներով»: