Աբխազիայի մայրաքաղաքում դպրոց Է այրվում, կրակի դեմ պայքարում Է 100 փրկարար, տուժածներ չկան: Այդ մասին հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Սուխումի Պուշկինի անվան թիվ երկու ռուսական դպրոցում բռնկած հրդեհի մասին հաղորդումը հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հերթապահ մասն ստացել Է Երեւանի ժամանակով ժամը 07:40-ին:

Երբ պատահարի վայր են ժամանել փրկարարները, այրվում Էր շենքի տանիքը: Տեղի ունեցածի մասշտաբները գնահատելու համար ժամանել Է հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան: Փրկարարների խոսքով՝ հրդեհը հաջողվել Է մեկուսացնել եւ թույլ չտալ, որ այն տարածվի հարեւանությամբ գտնվող բնակելի շենք: Ներկայում տեղում աշխատում Է ավելի քան 100 մարդ եւ 10 հրշեջ մեքենա: «Շենքի տանիքն այրվել Է, բայց մեզ հաջողվել Է պահպանել դասասենյակները՝ այնտեղ գտնվող ունեցվածքով: Պատճառների եւ վնասի մասին խոսելը դեռ վաղ Է»,-լրագրողներին պատմել Է ԱԻՆ-ի ղեկավար Լեւ Կվիցինիան: Ըստ վերջին տվյալների, Սուխումի ռուսական դպրոցում բռնկած հրդեհը մարված Է: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Աբխազիայի արտակարգ իրավիճակների փոխնախարար Տիգրան Դելիբալթյանը: Հրշեջների գնահատումների համաձայն, բռնկման տարածքը կազմել Է մոտավորապես 1,5 հազար քառակուսի մետր: