Ստամբուլում հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է ավելի քան 40 թմրավաճառ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Գործողությունն անցկացվել է 40 հասցեներով: Դրա շրջանակում բռնագրավվել է հրազեն:

Նշենք, որ վերջին անգամ Թուրքիայի ոստիկանությունը թմրավաճառների դեմ հատուկ գործողություն էր իրականացրել Անկարայում, որի հետեւանքով ձերբակալվել էր 241 մարդ:

2019 թվականից մինչեւ այսօր Թուրքիայում ընդհանուր առմամբ բռնագրավվել է 5 տոննա հերոին:

Փետրվարի 5-ին Թուրքիայի Մերսին նահանգում բռնագրավվել էր 615 կգ կոկաին: Հունվարի 31-ին Ստամբուլում բռնագրավվել էր 850 կգ հերոին:

Ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ-ն հաղորդել էր, որ 2018 թվականի հունվար-փետրվարին բռնագրավվել էր 3722 տոննա հերոին, 16802 տոննա հոգեմետ նյութեր եւ 202 կգ «բանզայ» թմրանյութ: