Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ #Ստրասբուրգ’ում տեղի ունեցած իրադարձությունների սկզբից ևեթ աշխատանքներ է իրականացրել` պարզելու Եվրոպայի խորհրդի հայազգի պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, գործուղմամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարբեր պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների դրությունը:

Մշտական ներկայացուցչության նախնական տվյալներով` Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:

Խնդրում ենք հետևել ֆրանսիական պաշտոնական լրահոսին և ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց:

Մշտական ներկայացուցչությունը կապի մեջ է Ստրասբուրգի իշխանությունների հետ: Լրացուցիչ տեղեկատվության առկայության դեպքում կհայտնենք լրացուցիչ: