Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ Հայաստանում կարող է որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվել: Արիլի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:

«Բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը հարց էր հնչեցրել Շիրակի մարզի «Գալա» հեռուստաընկերության հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որին վարչապետը խոստացավ ծանոթանալ և հետո պատասխանել: