Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի ղեկավար Խուան Գուաիդոն ինքն իրեն հռչակել է նախագահ:

«Երդվում եմ ինձ վրա վերցնել երկրի գործադիր իշխանության լիազորությունները՝ որպես Վենեսուելայի նախագահ», – РИА Новости-ն մեջբերում է վերջինիս հայտարարությունը: Գուաիդոն երդվել Կարակասի թաղամասերից մեկում հավաքված հազարավոր կողմնակիցների առաջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե անմիջապես ընդունել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդի նախագահությունը:

«Որպես իշխանության միակ ճյուղ, որն օրինական ընտրվել է Վենեսուելայի ժողովրդի կողմից, Ազգային ժողովը, վկայակոչելով երկրի Սահմանադրությունը, Նիկոլաս Մադուրոյին հայտարարել է անօրինական նախագահ, իսկ նախագահի պաշտոնը՝ թափուր»,- ասվում է ԱՄՆ ղեկավարի հայտարարության մեջ:

Խուան Գուաիդոյին՝ որպես Վենեուելայի նախագահ, ճանաչել են նաև Ամերիկյան երկրների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմարգոն, Կանադայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կոլումբիայի և Պարագվայի առաջնորդները: