Վերջին ժամանակներս Էլեկտրականության երկրորդ համատարած անջատումը լույս մարտի 26-ի գիշերն առանց լույսի Է թողել Վենեսուելայի տարածքի 88 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է NTN24 տեղական հեռուստաալիքը:

Տեղական ժամանակով ժամը 22:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 06:00-ին) Էլեկտրամատակարարումից, մասնավորապես, զրկվել են Կարակասը, Մարակայբոն, Բարինասը, Վալենսիան, ինչպես նաեւ Լարա, Արագուա, Ֆալկոն, Մերիդա եւ մասնակիորեն՝ Նուեւա Էսպարտա նահանգները: Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են դիտվում երկրի 20 նահանգում: Մարտին ավելի վաղ Վենեսուելայում արդեն տեղի Էր ունեցել Էլեկտրականության համատարած անջատում, որի հետեւանքով առանց լույս Էր մնացել երկրի գրեթե ամբողջ տարածքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: