Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ենթադրել է, որ քաղաքական ճգնաժամի արդյունքում երկրում քաղաքացիական պատերազմ կարող է սկսվել, փոխանցում է DW-ն։

«Ամեն ինչ կախված է հյուսիսային կայսրության ու նրա արևմտյան դաշնակիցների խելագարության և ագրեսիվության աստիճանից»,-ասել է Մադուրոն։

Մադուրոյի խոսքով՝ պաշտոնական Կարակասը ցանկանում է, որ ոչ ոք չմիջամտի Վենեսուելայի ներքին գործերին։

«Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը և չենք հանձնի Վենեսուելան»,-հավելել է նա։