China Southern Airlines ավիաընկերությունը վիթխարի շանը թույլ Է տվել ուղեկցել հաշմանդամ տիրոջը՝ որպես Էմոցիոնալ աջակցություն չվերթում:

Weibo սոցիալական ցանցում տեսագրություն է հրապարակվել որտեղ դարչնագույն շունը հանգիստ բազմած Է ուղեւորի նստոցին՝ դուրս հանելով լեզուն: Օգտատերերից շատերը նշել են, թե դեմ չԷին լինի թռիչքն անցկացնել կենդանու կողքին, որն իրեն այդքան լավ Է պահում: Ինչպես ասված Է China Southern Airline-ի պաշտոնական հայտարարության մեջ, վարժեցված շներին, որոնք աջակցություն են ապահովում իրենց տիրոջը, թույլատրված Է անվճար թռչել նրանց հետ: