Եթե մարդու մոտ նկատվում է կարմիր, այտուցված եւ հարթ լեզու, դա կարող է դիտարկվել որպես վիտամին B12-ի պակասի նշան: Վիտամին B12-ը շատ կարեւոր է մարդու օրգանիզմի համար, իսկ դրա պակասը կապված է իմունիտետի թուլացման եւ մի շարք անբարենպաստ գործընթացների հետ:

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցները նշել են կենսական կարեւորություն ունեցող վիտամինի պակասի մասին վկայող վաղ տեսանելի նշանները:

Վիտամին B12-ի հնարավոր պակասի մասին վկայող հիմնական նախանշաններն են հոգնածության զգացումը, հեւոցն ու ուժգին ցավերը: Տեսողության թուլացումը եւս կարող է կապված լինել այդ վիտամինի պակասի հետ: Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Express-ի հրապարակման մեջ բժիշկ Հելեն Վեսթը, B12-ի պակասի ախտանիշերը կարող են ի հայտ գալ մի քանի տարվա ընթացքում, իսկ դրա ախտորոշումը բավականին բարդ խնդիր է:

Առողջապահության ազգային ծառայության մասնագետները նշում են, որ վիտամին B12-ի պակասի վաղ ախտանիշերից մեկը լեզվի վիճակի փոփոխությունն է. կարմիր, այտուցված եւ հարթ լեզուն պետք է մտահոգիչ լինի:

Հելեն Վեսթի խոսքերով՝ այդ կարեւոր վիտամինի պակասի դեպքում միկրոսկոպիկ բլրակները, որոնցում գտնվում են համային ռեցեպտորները, ձգվում եւ անհետանում են, ինչը լեզուն դարձնում է հարթ: Բացի այդ, բերանում կարող են ի հայտ գալ լեզվակներ եւ առաջանա զգացողություն, որը հիշեցնում է ասեղներով թույլ ծակոց լեզվի վրա. այդ ամենը, փաստում են գիտնականները, նույնպես մատնանշում է օրգանիզմում վիտամին B12-ի պակասը:

Մարդու օրգանիզմում այդ կարեւոր վիտամինը չի սինթեզվում. այն կարելի է ստանալ հիմնականում սննդի միջոցով: Ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները վիտամին B12-ի պակասը վնասում է առողջությանը հյուսվածքային մակարդակում՝ կտրուկ թուլացնելով իմունային ռեսուրսներն ու հանգեցնելով քրոնիկ հոգնածության զարգացմանը, սակավարյունությանն ու անգամ հոգեկան հիվանդություններին (շիզոֆրենիա):